Ծառուկյանը դրամական բոնուս է ստացել Դարիուշի նկատմամբ հաղթանակի համար
UFC-ի թեթև քաշային կարգում 8-րդ համարի ռուսաստանցի Արման Ծառուկյանը (21:3) լրացուցիչ 50 հազար դոլար է ստացել վարկանիշային աղյուսակի 4-րդ համար Բենեիլ Դարիուշին (22:6) 1-ին ռաունդում նոկաուտով հաղթելու համար։
«Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ «Երեկոյի կատարման» համար բոնուսների են արժանացել նաև Ջալին Թյորները (13-7), Շոն Բրեդին (15-1), Դասթին Շտոլցֆուսը (15-5), Միշա Թեյթը (19-9), Քոդի Բրանդեյջը (10-5), Դրաքար Քլոզեն (13-2) և Ջարեդ Գուդենը (23-9): Նրանք բոլորը վաղաժամ հաղթանակ են տարել։