Ծառուկյանը կհաղթի Հուկերին. Բենիլ Դարիուշ
09 Նոյեմբերի 2025, 10:30
Նոյեմբերի 22-ին Դոհայում (Կատար) կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում տեղի կունենա ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի և նորզելանդացի Դեն Հուկերի մենամարտը։
36-ամյա իրանա-ամերիկացի մարտիկ Բենիլ Դարիուշը, ով զբաղեցնում է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանշային աղյուսակի իններորդ հորիզոնականը, կիսվել է իր կարծիքով առաջիկա մենամարտի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Ծառուկյանն ունի հաղթելու բոլոր հնարավորությունները։ Միաժամանակ Դարիուշը նշել է, որ Հուկերը չափազանց դիմացկուն մրցակից է, հատկապես հինգ ռաունդանոց մենամարտերում։
«Ես իսկապես կարծում եմ, որ Արմանը կհաղթի Դեն Հուկերին և դա վստահ կանի։ Բայց եթե մենամարտը տևի բոլոր հինգ ռաունդները, դա տպավորիչ կլինի։ Դենն իսկական մարտիկ է։ Նա, պարտադիր չէ, որ հաղթի առաջին երկու ռաունդներում, գլխավորը լարվածությունը պահելն է և Արմանին ստիպելը, որ անընդհատ աշխատի։ Այդ դեպքում մեզ շատ հետաքրքիր մենամարտ է սպասվում»,- հայտարարել է Դարիուշը։