Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտելուց հետո
29 Ապրիլի 2024, 19:51
UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկ Արման Ծառուկյանը պատմել է, որ կարիերան ավարտելուց հետո ծրագրում է զբաղվել շինարարական բիզնեսով, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
«Ի՞նչ կանեի, եթե չլինեի MMA-ն: Ես էլ հորս նման շինարար կլինեի: Ինչու հեծանիվ հորինել, եթե այն արդեն կա և հիանալի է աշխատում: Ես կկառուցեի տներ: Նույնիսկ հիմա, լինելով մարզիկ, հասկանում եմ, որ կարիերաս ավարտելուց հետո կսկսեմ զբաղվել շինարարական բիզնեսով»,- ասել է Ծառուկյանը:
Նշենք, ոչ UFC 300-ում Արման Ծառուկյանը հաղթել է UFC-ի 70 կգ քաշայինների նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրային: MMA-ում Արմանը տարել է 22 հաղթանակ և երեք պարտություն։