«Ցավդ տանեմ». տարեց երկրպագուի խենթ անակնկալն՝ Էդուարդ Սպերցյանին

14 Մարտի 2026, 15:30

Սպորտ

Ֆուտբոլում հաճախ են հանդիպում գեղեցիկ պահեր, երբ խաղադաշտից դուրս տեղի ունեցող պատմությունները ոչ պակաս հուզիչ են, քան հենց խաղը։

Տարեց մի երկրպագու անսպասելի անակնկալ է արել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին և նրան դիմել հայկական ամենասրտանց արտահայտություններից մեկով․ «Ցավդ տանեմ»։

Ֆուտբոլիստը, իր հերթին, ջերմորեն արձագանքել է երկրպագուի ուշադրությանը՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար։