Ծաղիկներ, փուչիկներ և բարձր տրամադրություն. ինչպես է Մոսկվայի հայկական վարժարանում անցել Գիտելիքի օրը

01 Սեպտեմբերի 2023, 19:35

Կրթություն

Այսօր առաջին զանգը հնչել է Մոսկվայի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում: Ուսումնական հաստատությունը բացվել է 2019 թվականին, Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում։ Նախաձեռնողը Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է:

Այսօր դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ և մարտական տրամադրություն: Աշակերտները պատմեցին, թե ինչ են ուզում դառնալ, իսկ ուսուցիչները բարձրաձայնեցին նոր ուսումնական տարվա հիմնական խնդիրները:

Փոխտնօրեն Կարինա Սերոբյանն ընդգծեց, որ դպրոցի հիմնական առաքելությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության պահպանումն է, իսկ առավելությունը համախոհների շրջանում համակարգված աշխատանքն է: