«Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդես՝ Չինաստանում

22 Մայիսի 2024, 16:30

Մշակույթ

Չինաստանի Շենսի նահանգի Սիան քաղաքում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի, Երևանի պատմության թանգարանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիանի թանգարանի միջև կնքված համագործակցության պայմանագրի համաձայն։

Բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10000-ը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 18-ը: