Ծաղկաձորում ռուսագետների որակավորման դասընթացներ են անցկացվել
28 Հոկտեմբերի 2025, 20:30
«Ռոսսոտրուդնիչեստվոն»-ն և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտն առաջին անգամ հայ ռուսագետների որակավորման բարձրացման ծրագիր են իրականացնում: «Հայաստանում ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար վարպետության զարգացման դպրոց» խորագրով նախագիծն անցկացվել է հոկտեմբերի 21-25-ը Ծաղկաձորում: Նախագծին մասնակցել է 80 մանկավարժ՝ 20-ը Երևանից, 60-ը՝ Հայաստանի մարզերից:
«Մենք առաջին անգամ ենք նման նախագիծ իրականացնում։ Իհարկե, ունենք ռուսաց լեզվի առաջխաղացման այլ բազմաբնույթ ծրագրեր, բայց այս նախագիծը մեզ համար առանձնահատուկ է», — նշել է ՄԳԻՄՕ-ի լեզվական և մինչհամալսարանական ուսուցման գծով պրոռեկտոր Իգոր Պուտինցևը։