«Ծաղկազարդ» մանկական փառատոնը՝ Գլենդելում
Գլենդելում «Ծաղկազարդ» ավանդական երկրորդ փառատոնը համախմբել էր համայնքի տարբեր կրթօջախների, երաժշտական դպրոցների, պարախմբերի ու արվեստի կենտրոնների սաներին: Փառատոնի բեմում շուրջ հինգ ժամ հնչել են հայկական դասական, ժողովորդական, ջազային և էստրադային ստեղծագործություններ՝ սիրված երգիչ-երգչուհիների սաների կատարմամբ։
Փառատոնի շրջանակներում Վերդուգո այգում անցկացվել են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Ծաղկազարդի թեմայով ձեռքի աշխատանքներ, հայոց պատմության և մշակույթի թեմաներով գունազարդում և այլն։ Գորգագործության տաղավարում էլ Քլարք Մագնետ դպրոցի սաները ներկաներին ծանոթացրել են հայկական գորգագործության ավանդույթներին։
Փառատոնի մասնակիցները մեծ ոգևորություն են ապրել, երբ բեմ է բարձրացել շախմատի օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Լ․ Պետրոսյանը: Ամերիկայի Շախմատի Ակադեմիայի հիմնադիր, ԱՄՆ շախմատի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Համբարձումյանը կազմակերպել էր շախմատի միաժամանակյա խաղ Տիգրան Պետրոսյանի հետ: Օլիմպիական չեմպիոնը բարձր է գնահատում ԱՄՆ-ում շախմատի հայ վարպետների ներդրումը և վստահ է, որ առաջիկայում մեծ հաջողություններ կգրանցվեն:
«Armenian Kids Festival»-ի կազմակերպած փառատոնը դարձել է սիրված և սպասված հայ համայնքում՝ ամեն տարի գրավելով շուրջ հինգ հազարից ավելի այցելուներ։
Մանրամասները՝ տեսանյութում։