Ծաղկազարդը՝ Գլենդելում
14 Ապրիլի 2025, 23:00
Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։
Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջն, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
Ծաղկազարդը մեծ շուքով նշել են նաև Գլենդելում ապրող մեր հայրենակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում: