Ծաղկի բիզնեսով զբաղվողները պատրաստվում են ճանապարհ փակել
15 Հուլիսի 2025, 18:09
Ծաղիկների բիզնեսով զբաղվող տնտեսավարողները բողոքի ակցիա են իրականացնում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք պատրաստվում են փակել Էջմիածին-Երևան մայրուղին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջին օրերին Էջմիածին քաղաքի Զվարթնոց գյուղի ծաղկեգործները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել։ Նրանք բողոքում են, որ չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել Ռուսաստան։ ՌԴ-ի «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը հայտնել էր, որ մտադիր է 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։
Ծառայությունից հայտնել են, որ այս որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։