«Ծաղրածուն՝ աշունը սրտում» մականունով Լեոնիդ Ենգիբարյան․․․
22 Հոկտեմբերի 2023, 10:05
«Տխուր ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարովը գրող, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է։
Լեոնիդ Գեորգիի Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ Նրա հայրը խոհարար էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Դպրոցն ավարտելուց հետո Ենգիբարյանը սովորել է ձկնային տնտեսության ինստիտուտում, ֆիզկուլտուրայի ինստիտուտում, հաջողությամբ զբաղվել է բռնցքամարտով:
1955 թվականին ընդունվել է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի կատակերգության բաժինը և 1959 թվականին ավարտել այն։ Կրկեսային աշխատանքը Ենգիբարյանը սկսել է Երևանում։ Նա հանդիսատեսին ստիպել է ոչ միայն ծիծաղել, այլև խորհել և նույնիսկ լաց լինել։
Ենգիբարովին կնքել են «Ծաղրածուն՝ աշունը սրտում» մականվամբ: Նրա ոճը կարելի է անվանել բանաստեղծական։ Նրա մեջ նուրբ քնարականություն և հուզականություն կար։
Արտիստը հաճախ կատակով կրկնում էր․
«Եթե ես հանճար եմ, ապա, ինչպես Պուշկինը, ես կմեռնեմ 37 տարեկանում»:
Ենգիբարյանի մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։ Երբ Լեոնիդ Ենգիբարյանին թաղեցին Վագանկովյան գերեզմանատանը, Մոսկվայում հորդառատ անձրև սկսվեց։ Թվում էր, թե երկինքն ինքն է սգում այս գեղեցիկ արտիստի կորուստը։