Ցեղասպանության ճանաչումը հենց հարգանքն է զոհերի հիշատակի նկատմամբ․ Ալվինա Գյուլումյան

23 Ապրիլի 2025, 22:31

Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, իրավաբան Ալվինա Գյուլումյանը Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ միշտ էլ մասնակցել է Ջահերով երթին։

«Առաջին տարին չէ, որ մասնակցում եմ Ջահերով երթին , մասնակցել եմ այնքան, որքան կարողացել եմ։ Ընդհանրապես, խորհուրդը բոլորս գիտենք՝ ցույց տալ մեր միասնությունը։

Ճանաչում ու հարգանք պետք է լինի զոհերի հիշատակին, որովհետև ճանաչումով հենց հարգանքն է լինում զոհերի հիշատակի նկատմամբ, պետք է որոշակի աշխատանքներ կատարել, որովհետև թուրք հասարակության մեջ էլ այսօր կա մի խումբ, որ ընդունում է Ցեղասպանության փաստը»,- ասել է նա։