Ռուսաստանի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում ձևակերպված է և փոփոխման ենթակա չէ. Մարիա Զախարովա
06 Փետրվարի 2025, 19:30

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի վարչապետի հայտարարությունները և ընդգծել, որ անգամ կրկնակի ստուգել է նրա մեջբերումները:
«Եթե ցանկություն կա ճշտել, թե ինչ է նկատի ունեցել ՀՀ վարչապետը, ապա այդ հարցերը պետք է ուղղել իր գրասենյակին, իր աշխատակազմին, անձամբ իրեն։ Ես դժվարանում եմ ասել, թե նա ինչ նկատի ուներ, չգիտեմ: Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, գիտեք, ես, անկեղծ ասած, կյանքումս երբեք չէի սպասում, որ այդ հարցին այլ կերպ կվերաբերվեն, քան Հայաստան պետության, հայ ժողովրդի՝ որպես էթնոսի՝ պատմականորեն ձևավորված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումն է։ Ես երբեք չեմ մտածել, որ տարիներ շարունակ տառապած և ձևակերպված այս համախմբված դիրքորոշումը ենթակա է լինելու ինչ-որ փոփոխության Հայաստանի հանրության ներսում։
Իսկ ինչ վերաբերում է վերջին հայտարարություններին, ես խոսում եմ Դավոսում արված հայտարարությունների մասին, ապա այդ հարցը մեզ չի վերաբերում։ Մեր երկիրը, մեր դիրքորոշումը արձանագրված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը մենք պարբերաբար մեջբերում և մեջբերում ենք։ Ես նույնիսկ կրկնակի ստուգել եմ Դավոսից հնչած մեջբերումները։ Իսկ այդ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխման ենթակա չէ»,- ասել Է Մարիա Զախարովան։