Ցեղասպանության ինստիտուից չեն մեկնաբանում Սինանյանի հայտարարությունը

01 Հունիսի 2023, 15:55

Կարծիք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը Alpha News-ին ասել է, որ չի լսել Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ մայիսի 31-ին Ազգային ժողովում արած հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է:

Գզոյանը միևնույն ժամանակ նշել է, որ չի էլ կարող Սինանյանի խոսքերը ո՛չ ի պաշտոնե, ո՛չ որևէ այլ կերպով, քանի որ իրավասու չէ մեկնաբանելու նրա հայտարարությունը:

Թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը միայն նշել է, որ Միացյալ Նահանգների՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը անկյունաքարային նշանակություն ուներ ընդհանուր ճանաչման գործընթացի համար, և հույս է հայտնել, որ այլ երկրներ նույնպես օրինակ կվերցնեն ԱՄՆ-ից ու կշարունակեն ընդունել ու դատապարտել 108 տարի առաջ տեղի ունեցածը: