«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» թեմայով միջազգային գիտաժողով՝ Մոսկվայում

24 Ապրիլի 2024, 22:44

Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Մոսկվայում տեղի է ունեցել «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» թեմայով միջազգային գիտաժողով։ Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը։

Համաժողովին, բացի Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներից, մասնակցել են նաև հայ ժողովրդի մեծ բարեկամներ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, գրող Վիկտոր Տրետյակովը, քաղաքագետ Նատալյա Նարոչնիցկայան։

Համաժողովի ընթացքում քննարկվել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու ազգային խնդիրների լուծման ուղիները։

Հանդիպմանը հնչել են Շառլ Ազնավուրի և Կոմիտասի երաժշտությունները։