Ցեղասպանությունը խոր հետք է թողել հայ ժողովրդի վրա. Ջահերով երթի մասնակից
23 Ապրիլի 2025, 22:36
Ռուսաստանից ժամանած երիտասարդը Alpha News-ի հետ զրույցում նշեց, որ ցնցված էր՝ լսելով Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության սարսափելի իրադարձությունների մասին։
«Այսօր այցելեցի Ցեղասպանության հուշահամալիր և շատ խոր ազդեցություն ստացա: Այն շատ խորն էր, մտավ հոգուս մեջ, և հենց դրա համար որոշեցի գալ այստեղ, տեսնել և համախմբվել Հայաստանի ցավին։ Մենք առաջին անգամ ենք Հայաստանում, մեզ շատ դուր եկավ այս երկիրը. այստեղ հրաշալի բնություն կա, հիասքանչ ավանդույթներ և պատմություն։ Հայաստանն ինձ շատ դուր եկավ։ Այսօր ես կարդացի, որ Թուրքիան հարձակվել է հայերի վրա, ամեն կերպ ճնշել է նրանց, կազմակերպել շատ դաժան կոտորած։ Իհարկե, դա խոր հետք է թողել ժողովրդի վրա։ Իմ կարծիքով, ինչ էլ որ տեղի ունեցած լինի անցյալում, այն պետք է ճանաչել և ինչ-որ կերպ քավել իր մեղքը»,- ասել է Ջահերով երթի մասնակիցը։