«Գեղարդը. պաշտպանելով Աստծուն». Ռուբեն Մարգարյանի վեպը ներկայացվել է ընթերցողին

04 Հուլիսի 2023, 15:23

Հայեր | Մշակույթ

«Գեղարդը. պաշտպանելով Աստծուն» վեպը ներկայացվել է Հայկական տաճարային համալիրի տարածքում գտնվող «Jamanc» արտ-սրճարանում: Վեպի հեղինակը ռուս փաստաբանների գիլդիայի փոխնախագահ, գրող Ռուբեն Մարգարյանն է։ Նա պատմել է վեպի ստեղծման պատմությունը և հույս հայտնել, որ դրա միջոցով շատերը կծանոթանան Հայաստանի պատմությանը:

«Ավելի շատ մարդիկ կիմանան, որ Հայաստանն աշխարհի կենտրոնն է դեռ հին դարերից, կենտրոնը քրիստոնեական քաղաքակրթության, և որ այդ երկիրն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն», – հայտարարել Է Մարգարյանը:

Այս աշնանը տեղի կունենա վեպի ռուսերեն շնորհանդեսը ։ Նախատեսվում է նաև թողարկել հայերեն, ֆրանսերեն և անգլերեն թարգմանություններ:

Alpha News-ի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի ներկա իրավիճակը, Ռուբեն Մարգարյանն ընդգծել է, որ հայերը պետք է հիշեն իրենց քրիստոնեական արմատները եւ տոկուն լինեն:

«Բոլոր դժվար ժամանակներում միշտ կա միայն մեկ ելք՝ հավատն առ Աստված: Լինել տոկուն և հավատալ Աստծուն ու արդարությանը, որովհետև միշտ, երբ տեղի է ունենում պատմական ֆորմացիաների կազմաքանդում է տեղի ունենում, պատճառը լինում է այն, որ մարդիկ սկսում են կասկածել, նրանք, ինչպես ցանկացած մարդ, ելք են փնտրում և փորձում են ինչ-որ պարզ բան գտնել»,-նշել է նա։