Ճակատամարտ Կովկասի համար. Վիկտոր Սողոմոնյանը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների ելքի մասին

20 Մարտի 2026, 15:25

Քաղաքականություն

ՄՄՀՊԻ պրոֆեսոր, Alpha News-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը «Վեստի» տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում պատմել է, թե ինչ ազդեցություն կունենան տարածաշրջանի վրա Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

Նրա խոսքով՝ «ինչ-որ իմաստով սա ճակատամարտ է Կովկասի համար»։ Սողոմոնյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունների ելքը կորոշի քաղաքական պատկերը ողջ Հարավային Կովկասի։

«Եթե իշխանության գա ընդդիմությունը, նա կվարի ավելի ռուսամետ կուրս, այդ պատճառով Եվրամիությունն աննախադեպ աջակցություն է ցուցաբերում գործող իշխանություններին»,-ընդգծել է նա։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին:

Հիմա եթերում