Ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը․ զորակցական հավաք Վանկուվերում

05 Հուլիսի 2023, 08:21

Քաղաքականություն

Կանադայի Վանկուվեր քաղաքի Կոնվենցիայի Կենտրոնի մոտ անցկացվել է Արցախի զորակցության հավաք: Հավաքը կազմակերպել էր ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղը:

ՀՅԴ պաշտոնական կայքը հայտնել է, որ ներկաները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ են արել ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը։

Հավաքին մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամվոր Լիլիթ Գալստյանը, Կանադայի խորհրդարանի անդամ Դոն Դեյվիսը եւ Կանադայի ՀՀ դեսպանատան երկրորդ քարտուղար Արման Սուֆլեյանը։