Աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած Արթուր Կարապետյանը Կրասնոդարի դպրոցում կիսվել է իր պատմություններով
10 Մարտի 2025, 09:25
Դինսկի շրջանի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել Ռուսական աշխարհագրական ընկերության գիտահանրամատչելի դասախոսությունը: Հանդիպման հյուրն էր աշխարհի ամենաբարձր գագաթները նվաճած հայ ճանապարհորդ և նկարիչ Արթուր Կարապետյանը:
Միջոցառման ընթացքում Արթուրը կիսվել է իր կյանքի հետաքրքրաշարժ պատմություններով, պատմել ճանապարհորդությունների և լեռների գագաթներին կատարած զարմանալի հայտնագործությունների մասին:
Արթուրը երկար տարիներ զբաղվում է լեռնագնացությամբ։ Նա նվաճել է Ակոնկագուա բարձունքը (6962 մ) Հարավային Ամերիկայում, Էլբրուսը՝ (5642 մ) Եվրոպայում, Կիլիմանջարոն՝ (5895 մ) Աֆրիկայում, Կոսցյուշկոն՝ (2228 մ) Ավստրալիայում, Դենալին՝ (6190 մ) Հյուսիսային Ամերիկայում, Վինսոնը՝ (4892 մ) Անտարկտիդայում և Ջոմոլունգման՝ (8848 մ) Ասիայում:
