«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ներկայացումը կցուցադրվի Իտալիայում

17 Մարտի 2025, 16:53

Մշակույթ

Տոսկանայի «Teatri di Pistoia» փառատոնի շրջանակում, իտալացի դերասան Սիլվիո Կաստիլիոնին մարտի 18-ին, 19-ին և 20-ին կներկայացնի ռուս ականավոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի Հայաստան կատարած ուղևորության մասին մոնոներկայացումը:

Օսիպ Մանդելշտամը Հայաստան է այցելել 1930 թվականին: Հետագայում բանաստեղծն իրեն գերած երկրին նվիրել է գեղեցիկ բանաստեղծությունների շարք և «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» արձակ ստեղծագործությունը։