«Ճանապարհը առանձնացնելու առաջարկ եղել է մեկ անգամ, բայց այդ դեպքում Ղարաբաղը Լաչինի միջանցքով միանալու էր ՀՀ-ին». Քոչարյան

07 Հոկտեմբերի 2025, 13:45

Քաղաքականություն

Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետևողականորեն օգտագործում «միջանցք» տերմինը, եթե բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանով անցնողը լինելու է ճանապարհ՝ այն էլ Հայաստանի ինքնիշխան տարածքով, նա նշել է.

«Որովհետև չենք հավատում «ճանապարհ» ասողի որևէ խոսքի։ Եվ չենք հավատում ոչ թե օդից, այլ որովհետև առիթ չի տվել հավատալու։ Եթե դա պարզապես ճանապարհ է, ապա ինչո՞ւ է այն առանձնացվել մյուս ճանապարհների բացման գործընթացից։ Օրինակ՝ Մինսկի խմբի առաջարկներում այդ ճանապարհը երբեք առանձին չի նշվել։ Ի դեպ, այդ ճանապարհը առանձնացնելու առաջարկ եղել է միայն մեկ անգամ։ Բայց այդ առաջարկի շրջանակում Ղարաբաղը Լաչինի միջանցքով միանալու էր Հայաստանի Հանրապետությանը։ Սա փաստ է, և բանակցողը ես եմ եղել։ Ես հստակ գիտեի՝ ինչի դիմաց եմ նման առաջարկ անում», — ընդգծել է Քոչարյանը։

Հիմա եթերում