Ճապոնացի կինոռեժիսորը շրջել է ARARAT թանգարանով

16 Հուլիսի 2023, 00:55

Մշակույթ

Ճապոնացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և նկարիչ Տակեշի Կիտանոն այցելեց Երևանի կոնյակի գործարան։

Կիտանոյին մանրամասն ներկայացվեց հայկական կոնյակի պատմությունը և ARARAT ապրանքանիշի ժամանակակից տեսակները։

Ճապոնիայից ժամանած հյուրին ցույց են տվել կոնյակների շարքը՝ եզակի նմուշներ 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը։

«Երբ առաջին անգամ փորձեցի կոնյակը, տեսա, որ պիտակի վրա պատկերված է Արարատը՝ այն լեռը, որի վրա իջել է Նոյը։ Քանի որ հայկական կոնյակն այնքան էլ տարածված չէ Ճապոնիայում, ինձ թվում էր, որ գործարանն էլ փոքր կլինի։ Բայց ես տեսա տպավորիչ գործարան և պատմություն»,- տպավորություններով կիսվել է Կիտանոն։