Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

20 Սեպտեմբերի 2023, 10:11

Քաղաքականություն

Ճապոնիայի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Ճապոնիան լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին վատթարացման կապակցությամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև դադարեցնել Ադրբեջանի շարունակվող ռազմական գործողությունները։

Ճապոնիան կոչ է անում բոլոր կողմերին այս տարածաշրջանի հետ կապված խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։