Չարենցավանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց

18 Հուլիսի 2024, 12:15

Քաղաքականություն

Չարենցավան քաղաքի բնակիչները բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ։

Ցուցարարների վրդովմունքը պայմանավորված է 40 հազար բնակչություն ունեցող համայնքի անձնագրային գրասենյակը փակելու և Հրազդան քաղաք տեղափոխելու՝ կառավարության որոշմամբ։ Չարենցավանի բնակիչներն այսուհետ պետք է Հրազդան գնան՝ անձնագրային բոլոր հարցերով:

Ցուցարարները կառավարությանը ներկայացրել են Չարենցավանի բնակիչների ստորագրությունների ցուցակը՝ անձնագրային բաժանմունքն իրենց քաղաք վերադարձնելու պահանջով։

Հիմա եթերում