Ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով

26 Մայիսի 2023, 12:16

Հայեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրամանով քաղաքաշինության պատմության ու տեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ ճարտարապետ Կարեն Բալյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով:

Կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով առողջություն հետաքրքիր գաղափարների իրագործում և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։

Կարեն Բալյանն այն ճարտարապետներից է, ով կյանքի կոչելով տարբեր նախագծեր՝ ապրել է նորը ստեղծելու բերկրանքը, միաժամանակ ուսումնասիրել մասնագիտության խորքային հարցերն ու պատմությունը:

Նա Մոսկվայում հիմնադրված «Կարեն Բալյան ճարտարապետա-գեղարվեստական ստուդիայի» գլխավոր տնօրենն է:

Վերջին տարիներին գործունեության վեկտորն առավելապես ուղղել է դեպի գիտություն: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ, մենագրություններ՝ նվիրված խորհրդային մոդեռնիզմին, հայ ազգային ճարտապետությանը, Երևանի գլխավոր հատակագծին, նշանավոր ճարտարապետներին և հատկանշական կառույցներին (Մեծ եղեռնի հուշահամալիր, Հրազդան ստադիոն, «Զվարթնոց» օդանավակայան, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ և այլն): Այժմ աշխատում է մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանին նվիրված գրքի հրատարակման ուղղությամբ:

Ճարտարապետության տեսաբան, պատմաբան Կարեն Բալյանը Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, թղթակից անդամ է: