Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն

04 Հունիսի 2023, 13:00

Քաղաքականություն

Երեկ՝ հունիսի 4-ին, Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ՝ նույն օրը հրապարակվել է նոր կառավարության կազմը։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Մևլութ Չավուշօղլուին փոխարինել է Հաքան Ֆիդանը, ով արտաքին հետախուզական կազմակերպության ղեկավարն էր։ 

Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում Հուլուսի Աքարին փոխարինել է Յաշար Գյուլերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վերընտրված նախագահի երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։