Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա զարգացումները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում:

«Երկկողմ հանդիպման ժամանակ, ի թիվս այլնի, քննարկել ենք նաև «Կովկասում տեղի ունեցող զարգացումները, հատկապես՝ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները»,- նշել է Չավուշօղլուն՝ Անթալիայի օդանավակայանում հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ: