Չեչեն մարտիկ Համզատ Չիմաևը շռայլ նվեր է արել Արման Ծառուկյանին

24 Նոյեմբերի 2025, 20:25

Սպորտ

UFC-ի միջին քաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը ժամացույց է նվիրել ММА մարտիկ Արման Ծառուկյանին նորզելանդացի Դեն Հուքերին հաղթելուց հետո։

Մենամարտը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Դոհայում՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում, որտեղ Արմանը մենամարտն ավարտել է երկրորդ ռաունդում՝ հաղթանակ տանելով տեխնիկական հնարքով։

Երեկոյի արդյունքներով Ծառուկյանը ստացել է 50,000 դոլար բոնուս՝ «Լավագույն ելույթի» համար։ Նա իր հաշվին ունի 23 հաղթանակ և երեք պարտություն։