Չելյաբինսկում կայացել է «Կարոտ» հայկական երաժշտության և պարի փառատոնը

07 Դեկտեմբերի 2025, 21:15

Մշակույթ

Չելյաբինսկում կայացել է հայկական երաժշտության և պարի «Կարոտ» երկրորդ միջտարածաշրջանային փառատոնը։ Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել ստեղծագործական համույթներ Տյումենից, Օրսկից, Չելյաբինսկից, Եկատերինբուրգից, Մագնիտոգորսկից և այլ քաղաքներից։

Նրանք իրենց կարոտը հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ փոխանցել են ազգային պարերի, հայկական երգերի և երաժշտական գործիքների հնչյունների միջոցով։

Փառատոնին մասնակցել է ավելի քան 300 մարդ։