Չելյաբինսկում կներկայացվեն Հովհաննես Այվազովսկու կտավները

04 Սեպտեմբերի 2024, 14:22

Մշակույթ

Այսօր Չելյաբինսկի՝ Սերգեյ Պրոկոֆևի անվան համերգասրահում տեղի կունենա «Ի՞նչ զարմանալի աշխարհ է» միջազգային ջազ փառատոնի խորհրդանշական համերգը։

Համերգին ելույթ կունենան Ռոդիոն Գրիշչենկոյի քառյակն ու երգչուհի Մարիամ Մերաբովան «Ուրալ Դիքսիլենդ» խմբի հետ։

Համույթը Մարիամ Մերաբովայի հետ համատեղ պատրաստել է ջազային և խորհրդային երգերի նոր ծրագիր:

Փառատոնի շրջանակում Չելյաբինսկի արվեստի թանգարանում սեպտեմբերի 6-ից կգործի հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ, կոլեկցիոներ և բարերար Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցահանդեսը:

Ծովանկարները, ինչպես նաև հուշանվերները բերվել են Պետրոս Մեծի անվան Կենտրոնական ռազմածովային թանգարանից։ Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 8-ը:

Հիմա եթերում