«Չեմ եկել, բերել են». հայր և որդի Ղուկասյաններին դատարան բերեցին
25 Նոյեմբերի 2025, 17:06
Այս պահին Վարդան Ղուկասյանը և որդին՝ Սպարտակ Ղուկասյանը դատարանում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու նրա որդու քրեական հոդվածներին ևս մեկն է ավելացել՝ խուլիգանությունը:
Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն էր:
Դատարան մտնելիս Վարդան Ղուկասյանը որդուն ասել է. «Անպայման հետևիցս պիտի գայիր, այ տղա», իսկ որդին հորը պատասխանել է. «Չեմ եկել, բերել են»: