Չեմ հանձնվելու, կպատրաստվեմ մյուս ՕԽ-ին․ Արթուր Դավթյան

05 Օգոստոսի 2024, 18:07

Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն արծաթե մեդալ է նվաճել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում, գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։

Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։
Աստված առաջ»,- գրել է Դավթյանը։

Հիմա եթերում