Չեմ կարծում՝ կողմերից որևէ մեկը հետ կանգնի համաձայնագրից․ Թրամփ

09 Օգոստոսի 2025, 00:54

Քաղաքականություն

Չեմ կարծում, որ կողմերից որևէ մեկը հետ կկանգնի համաձայնագրից: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ անձնական հանձնառությունն եմ տվել, որ խնդիր չեն ունենա Հայաստանն ու Ադրբեջանը: Մեծ խնդիրները լուծվել են, մանր խնդիրները կարող են լինել, բայց ես դրանք կլուծեմ, կարող են զանգել ինձ»,- ընդգծել է նա: