Չեմ ուզում ինձ ղեկավարի մեկը, ով ասելու է՝ սա էլ տանք, որ չգան մեզ սպանեն. ակցիայի մասնակից
16 Մայիսի 2024, 12:16
Գործող վարչապետի ստերի պատճառով է, որ այսօր հասել ենք այստեղ: Կառավարության շենքի դիմաց ընթացող հավաքի ժամանակ Alpha News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ, որ օրենքը չխախտվի: Երեկվա օրը օրենքի խախտման վառ օրինակ է, մարդկանց թույլ չէին տալիս անգամ մի տեղից մյուսը գնալ: Ես բոլորին խնդրում եմ՝ եկեք սուտը հանենք մեր միջից, կապ չունի՝ ինչ քաղաքական հայացքներ ունեք, ուղղակի եկեք չստենք միմյանց: Չստելով մեր բոլոր խնդիրները կլուծվեն: Մեր գործող վարչապետի ստերի պատճառով է, որ այսօր հասել ենք այստեղ, ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ ուզում իմ երկիրը ղեկավարի մի մարդ, ով իր ուզածին հասնում է միայն սուտ խոսելով: Եվ այո՛, միանում են վարչապետի հրաժարականի պահանջին: Չեմ ուզում ինձ ղեկավարի մեկն, ով ասելու է՝ սա էլ տանք, որ չգան մեզ սպանեն»,- ասաց ակցիայի մասնակիցը: