«Չեմ վստահում» գրությամբ պաստառներ՝ Իսակովի պողոտայում

16 Մայիսի 2025, 10:10

Քաղաքականություն

«Սրբազան պայքար» շարժման երիտասարդները շարունակում են իրականացնել «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» կարգախոսով ակցիան։ Նրանք Երևանի տարբեր հատվածներում փակցնում են «Չեմ վստահում» գրությամբ պաստառներ՝ անվստահություն հայտնելով գործող իշխանություններին։

Այսօր «Չեմ Վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» գրությամբ պաստառներ են հայտնվել Երևանի Իսակովի պողոտայում՝ դեպի Սեբաստիա փողոց տանող ուղղությամբ (Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ), ինչպես նաև Մոնթե Մելքոնյան կամրջի վրա։

Լուսանկարները՝ «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից։

Հիմա եթերում