Չենք կարողանում թղթերը դասավորել, որ տուն վերցնենք. արցախցի

16 Հոկտեմբերի 2025, 18:45

Կարծիք

Բռնի տեղահանումից հետո Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում բնակություն հաստատած արցախցիները խոսել են այն խնդիրների մասին, որոնց հաճախ բախվում են։

«Ղարաբաղից ենք եկել, չենք կարողանում թղթերը դասավորել, որ տուն վերցնենք։ Ութ թոռ ունեմ, տանտերը, որ գա ասի, տնից դուրս արի, չգիտեմ՝ ուր պիտի գնամ։ Թղթերի կեսը թողել եմ Ղարաբաղ, բայց այստեղ ասում են՝ էս թուղթը,էն թուղթը բեր։ Ո՞րտեղից բերեմ»,- ասել է մեր զրուցակիցը։

Համայնքի ղեկավարը նշում է՝ այն ամենը, ինչ իրենցից է կախված, արցախցիների համար անում են։

«Ունենք 23 արցախցի։ Ինչքան հնարավորություն, ինչքան մեզանից կախված բան կա, մենք արել ենք, դիմել ենք։ Ինչ հարցերով դիմել են, օգնել ենք, մնացած հարցերը իրենց անձնական խնդիրներն են, որ իրենք պիտի լուծեն»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։