Չենք լռելու, չենք ուրանալու Հայոց ցեղասպանությունը խաղաղության կեղծ օրակարգի համար. Սևակ Նազարյան
23 Ապրիլի 2025, 22:55
Ջահերով երթին մասնակցող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը Alpha News-ի հետ զրույցում ասել է․
«Ջահերով երթն ամեն տարի կրել է պահանջատիրական բնույթ։ Այս տարին ամեն տարվա ապրիլի 24-ից կարելի է ասել տարբերվել է նրանով, որ այսօր տեղի ունեցող երթը ոչ միայն հարգանքի տուրք է, այլև մեր ազգի նկատմամբ տեղի ունեցող անարդարության ու ոճրագործության արդար հատուցումը պահանջելուն ուղղված միջոցառում է»։