Չենք լռելու. Գայանե Սարգսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման մասին
28 Փետրվարի 2025, 17:50
«Կարծում եմ՝ ակցիաները պետք է շարունակենք»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող Գայանե Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ ակցիա է իրականացվել՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով:
«Երբ շրջափակման մեջ էինք, գիտեինք, որ ակցիաներով իրավիճակը չի փոխվելու, բայց ուրախանում ես, հասկանում ես, որ հայրենակիցներդ մտածում են քո մասին: Կարծում եմ՝ պիտի շարունակենք ակցիաները: Կողմ եմ տարբեր ակցիաների, մեդիաարշավներին: Չենք լռելու»,- ասել է նա: