Չեռնյախովսկում կտեղադրվի Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որը Լատվիայում նախատեսում էին քանդել
05 Հունիսի 2024, 09:40
Լատվիայում ծրագրում էին քանդել հայ օդաչու, Խորհրդային Միության հերոս Նելսոն Ստեփանյանի արձանը, սակայն Կալինինգրադի մարզից սպա Վյաչեսլավ Հարությունյանը քանդման ծրագրերի մասին տեղեկացել է նախկին գործընկերներից և որոշել հուշարձանը տեղափոխել Ռուսաստան։
Երկարատև քննարկումներից հետո լատվիական կողմը համաձայնել է։ Հարությունյանը ձևակերպել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և պատվանդանը բերել Չեռնյախովսկ, որտեղ սկսել է դրա վերականգնումը։ Աշխատանքները տևել են մոտ ութ ամիս:
Այժմ Հաղթանակի զբոսայգում աշխատանքներ են տարվում պատվանդանի տեղադրման ուղղությամբ: Հուշարձանի բացումը նախատեսված է հունիսի 8-ին։