«Չեխական ավիաուղիները» (ČSA) կրկին չեղարկել է Պրահա-Երևան նոր երթուղու ծրագրված մեկնարկը
06 Նոյեմբերի 2023, 20:30
ČSA-ի կողմից առայժմ չվերթներ չեն լինի դեպի Երևան»: Պատճառը ավիատոմսերի նկատմամբ պահանջարկի սակավությունն է.
«Մի քանի հետաձգումներից հետո «Չեխական ավիաուղիները» (ČSA) չեղարկում է Պրահա-Երևան նոր երթուղու ծրագրված մեկնարկը՝ բիզնես նկատառումներից ելնելով։ Պատճառն ավիատոմսերի նկատմամբ պահանջարկի սակավությունն է։ Հաշվառումների զարգացման ընթացքը չիրականացավ մեր պատկերացումների համաձայն»,- Zdopravy.cz կայքէջին հայտնել է ČSA-ի խոսնակ Վլադիմիրա Դուֆկովան, որի հիմնավորմամբ ավիաընկերությունը չի հրաժարվում դեպի Հայաստան թռիչքների ծրագրերից, այլ դրանց շահագործման թույլտվություն է հայցում ամառային չվացուցակում»։