Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել

20 Հոկտեմբերի 2023, 15:00

Քաղաքականություն

Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել: 

Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը։ Փաստաթղթում ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը՝ կոչ անելով Չեխիայի կառավարությանը, իր հնարավորությունների սահմաններում, պատրաստ լինել օգնություն ցուցաբերել հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են երեխա ունեցող մայրերը և առանց ուղեկցության երեխաները։ 

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ հետևելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել տարածքի համաշխարհային մշակութային ժառանգությունը։