Չհարձակման մասին դաշնագիրը Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է. Զախարովա

31 Հունվարի 2024, 15:25

Քաղաքականություն

Ռուսաստանը Հարավային Կովկասում կայունության և կայուն երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է համարում 2020-2022թթ.-ի ընթացքում կնքված բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման շուտափույթ վերսկսումը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով չհարձակման մասին դաշնագրի ստորագրման վերաբերյալ Երևանի առաջարկը:

«Սա Բաքվի և Երևանի հաշտեցման այլընտրանքը չունեցող ճանապարհային քարտեզ է և ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»,-ասել է Զախարովան:

Հիմա եթերում