Չի կարելի առաջ գնալ՝ անընդհատ հետ նայելով. Միխայիլ Բելոուսովը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի հարաբերությունների մասին
22 Մայիսի 2025, 22:45
Ռուսաստանի Դաշնության սենատոր Միխայիլ Բելոուսովը Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Ռուսաստան և աշխարհ. երկխոսություններ-2025» 9-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները:
«Ես ուզում եմ հավատալ, որ մենք այլ ճանապարհ չունենք, քան նորմալ հարաբերություններ հաստատելը։ Եվ դադարը կամ հարաբերությունների որոշակի անկումը, որը պայմանավորված էր այն որոշումներով, որոնք կայացվել էին Հայաստանում, նույնպես հաղթահարված է։ Մեզ համար կարևոր է, որ մերձեցման և համատեղ համագործակցության ուղղությամբ մեր քայլերը լինեն արդյունավետ և հասկանալի ՀՀ-ի համար, ընդ որում՝ պատմական և ժամանակակից հարաբերությունների զարգացման հեռանկարով ինչպես արդյունաբերության, այնպես էլ հումանիտար ոլորտում։
Հայաստանում շատ են նաև ռուս զինվորներին նվիրված հուշարձանները, իսկ ՌԴ-ի տարածքում շատ են գյուղերը, որտեղ դեռևս նախանցյալ դարից ղեկավարների, այդ թվում՝ ցարերի կամքով հայ բնակչությունն ապրել և զարգացել է: Հայերը՝ որպես ազգ, ռուս ժողովրդի բաղկացուցիչ մասն են։ Երեք դար մենք միասին ենք, և իրար կողքի:
Հետևաբար, դուք պարզապես պետք է հեռանաք բացասական, ակնթարթային բաներից: Այո, Ղարաբաղի հարցը բարդ է, բայց դա չպետք է խոչընդոտի կամ մեծ խոչընդոտ լինի հարաբերությունների զարգացման համար։ Ես չեմ կարող մեջբերել ճիշտ հայկական ասացվածքը. «Չի կարելի առաջ գնալ՝ անընդհատ հետ նայելով»։ Ես լավատեսորեն եմ նայում մեր հարաբերությունների զարգացմանը, և անհրաժեշտ են կոնկրետ քայլեր երկու կողմից էլ», — ասել է Բելոուսովը։