Չի կարելի միաժամանակ լինել հակադիր տնտեսաիրավական համակարգերում․ Անդրեյ Կլիմով
30 Հունվարի 2025, 22:00
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կփակի իր համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկան:
«Նա առաջին անգամ չէ, որ ասում է, և դա հայտնի էր ի սկզբանե, քանի որ մեր բոլոր կառույցներն, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը և այլն, ենթադրում են ներքին, որոշակի մաքսային արտոնություններ, կապիտալի, ապրանքների, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի արտոնություններ։ Եվ եթե մարդիկ անցնում են մեկ այլ կոորդինատային համակարգի, ապա մեզ համար նրանք դառնում են նույնը, ինչ բոլորն՝ առանց այդ արտոնությունների և այլն: Ամեն ինչ շատ պարզ է, այստեղ նոր բան չկա։
Ժամանակին հենց դրա պատճառով էր, որ Մայդանը բռնկվեց Ուկրաինայում, քանի որ մարդիկ վրդովվում էին, թե ինչու Ուկրաինան չի մտնում ԵՄ, որին նա իրականում չէր էլ անդամակցի։ Չի կարելի լինել և՛ այնտեղ, և՛ այնտեղ։ Դա նման է, որ դուք միևնույն խաղում միաժամանակ հանդես եք գալիս երկու ֆուտբոլային թիմերի համար, որոնք խաղում են միմյանց դեմ, այսինքն՝ նույն խաղացողը և՛ այնտեղ, և՛ այնտեղ խաղում է, բայց այդպես չի լինում։ Ավելի ճիշտ՝ երբեմն այդպես է լինում, բայց դրա համար խաղացողներին պատժում են, հանում, տուգանում, հեռացնում և այլն։
Օվերչուկն առաջին անգամ չէ, որ խոսում է այս թեմայով, և դա բոլորին վաղուց հայտնի է։ Դրա համար պետք չէ քվանտային ֆիզիկա ուսումնասիրել, դա պարզապես տարրական բան է: Չի կարելի միաժամանակ լինել տնտեսաիրավական հակադիր համակարգերումուղղակի անհնար է, չի ստացվում։ Ոչ մեկի մոտ չի ստացվել և երբեք չի ստացվի», — ասել է Կլիմովը։