Չի կարելի շպագատ նստել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև. Ալեքսանդր Դուդչակը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
06 Փետրվարի 2024, 22:30
ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռազմական գործընկերության առաջնահերթությունների փոփոխության մասին:
Փորձագետի կարծիքով՝ այս նախագիծը, որը բերել է Փաշինյանի վերնախավը, հաջողությամբ շարունակում է գոյություն ունենալ՝ տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակով։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցնում է եզրագծին, և դա մենք տեսնում ենք երկար ժամանակ։ Հայաստանի քաղաքական իշխանության գլխին նստած «սորոսականը» պարզապես կործանում է իր պետությունը։ Երբ Փաշինյանն ասում է՝ ռազմական ոլորտում համագործակցել միայն մեկ ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության հետ, դա ճիշտ չէ, պետք է համագործակցել բոլորի հետ, ուզում եմ հարցնել, թե որ ապուշների համար է դա շարադրում։ Նման բան չի լինում։ Չի կարելի նման շպագատ նստել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Խիղճն ու հիշողությունը կորցրած այդ մարդն ուզում է վերջ տալ հայ ժողովրդին։ Նա դա անում է, և նրա մոտ, ըստ ամենայնի, ստացվում է։
Ես հասկանում եմ, որ ժողովուրդը մեղավոր չէ, նրա իշխանության գալն այնտեղ կազմակերպել են։ Եվ ոչ միայն Հայաստանում է նման բան տեղի ունեցել, նման բան տեղի է ունեցել Վրաստանում, Ուկրաինայում և շատ այլ պետություններում։ Այս նախագիծը, որը բերեց Փաշինյանի վերնախավը, հաջողությամբ շարունակում է գոյություն ունենալ՝ տարածաշրջանում լարվածության կետ ստեղծելու, Ռուսաստանի և Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով», — եզրափակել է Դուդչակը։