«Ճիչ» սարսափ ֆիլմի աստղն աջակցել է Մայքլ Գուրջյանի և Արման Նշանյանի «Ամերիկացի» ֆիլմին

15 Հունվարի 2024, 10:10

Մշակույթ

Հունվարի 13-ին Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիան Լոս Անջելեսում կազմակերպել էր իր ամենամյա թեյախմության միջոցառումը, որին հրավիրված էին տարվա ամենաքննարկված սերիալների և ֆիլմերի դերասաններն ու հեղինակները։ Հյուրերի թվում է եղել նաև ամերիկահայ ռեժիսոր և դերասան Մայքլ Գուրջյանը, որի «Ամերիկացին» դարձել է առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shorlist-ում։ 

Ռեժիսորը միջոցառմանը եկել էր «Ճիչ» սարսափ ֆիլմի աստղ Նիվ Քեմփբելի հետ, որին շնորհակալություն է հայտնել հայկական արտադրության ֆիլմին աջակցելու համար։ 

«Շնորհակալ եմ քեզ, Նիվ Քեմփբել՝ այսօր ինձ հետ BAFTA-ի թեյախմության երեկույթին «Ամերիկացի» ֆիլմին աջակցելու համար: Ես դեռ անսովոր եմ զգում այս իրադարձությունների ժամանակ, բայց դու օգնեցիր, որ ավելի շատ զգամ, որ ես պատկանում եմ այս ամենին»,-Instagram-ում հրապարակած համատեղ լուսանկարի ներքո գրել է Գուրջյանը։ 

Հիմա եթերում