Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

25 Ապրիլի 2024, 18:45

Քաղաքականություն

Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։

Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։

«Խորհրդարաններն իրավասու չեն մեկնաբանելու պատմության մեջ տեղի ունեցած իրադարձությունները և դրանց վերաբերյալ դատողություններ անել», — Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։