Չինաստանի «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը

19 Մայիսի 2023, 19:30

Բոլոր

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցանմուշներով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ֆուցզյան նահանգի «Ֆուցզյան» թանգարանում բացվել է «Հայացք Արարատից» ցուցահանդեսը:

Այն կազմակերպվել է ըստ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Ֆուցզյան թանգարանի միջև կնքված պայմանագրի:

Ցուցահանդեսը գործելու է երկու ամիս՝ մայիսի 18-ից հուլիսի 18-ը ընկած ժամանակահատվածում:

Հիմա եթերում