Չինաստանում բացվել է Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշների ցուցահանդեսը

01 Փետրվարի 2024, 13:35

Մշակույթ

Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը: Նախագիծն իրականացվել է Երևան քաղաքի պատմության թանգարանի, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինբո քաղաքի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դարերով:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։